Komuniko al la gazetaro - armena
El UEA-vikio
- reiru al Komunikoj al la gazetaro
2012 թվականին Էսպերանտոն` գործող ամենաերիտասարդ լեզուն, դառնում է 125 տարեկան: Էսպերանտոն Միջազգային օժանդակ լեզու է, որը ստեղծվել է Լեհաստանում 1887 թվականին բժիշկ Լյուդովիկ Զամենհոֆի կողմից: Այն համեմատաբար հեշտ սովորվող լեզու է և այժմ լայն մասսաներին է ծանոթ ու կիրառվում է պաշտոնապես: Էսպերանտոն լայնորեն օգտագործվում է համացանցում և տուրիզմում, այն նաև ունի բազմահազար բնագիր գրականություն, կիրառվում է թատրոնում, կինոյում և երաժշտության մեջ: Բրազիլիայի, Չինաստանի, Կուբայի և Վատիկանի ռադիոկայանները կանոնավորապես հաղորդումներ են հեռարձակում Էսպերանտոյով: Չինական հեռուստատեսությամբ Էսպերանտերեն հեռարձակվող շատ ծրագրեր հասանելի են համացանցով: 124 տարվա պատմություն ունեցող Էսպերանտոն դասվում է աշխարհում գոյություն ունեցող 6800 լեզուներից 100 գլխավոր լեզուների շարքին: Այն համացանցային հանրագիտարանում ամենահաճախ օգտագործվող լեզուների շարքում 27-րդն է և Google, Skajpo, Fajrovulpo, Ubuntu ,Facebook հանրահայտ կայքերը նաև ունեն Էսպերանտո տարբերակը: Էսպերանտոն ամբողջ աշխարհում , այդ թվում նաև Ասիայի ու Աֆրիկայի կարևոր զարգացող երկրներում, ամենօրյա օգտագործվող լեզու է: Միջազգային Էսպերանտո Միությունը խորհրդակցական հարաբերությունների մեջ է ՄԱԿ-ի և Եվրոխորհուրդի հետ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև վարձում է էսպերանտո թարգմանիչներ: Չինաստանի հեռուստատեսությամբ Էսպերանտո լեզվով հեռարձակումները, նրա օգտագործումը բրիտանական British Telecom ընկերության գովազդներում լավագույն ապացույցն է էսպերանտո լեզվի նկատմամբ աճող հետաքրքրությունը և նրա օգտագործումը գործնականում: Ծնված օրվանից էսպերանտոյով խոսող անձանց շարքին են պատկանում Շախմատի Աշխարհի չեմպիոն Սուսան Պոլգարը, Ռուսաստանում Գերմանիայի նոր դեսպան Ուլռիչ Բռանդենբուրգը, Նոբելյան մրցանակի լաուրիատ Դանիել Բովեն: Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը Էսպերանտոն սովորել է դեռևս մանուկ հասակից: Էսպերանտոն գնալով ավելի ու ավելի է հանրաճանաչ դառնում: Դասընթացներ և ուսումնական բազմաթիվ միջոցներ ունեցող նոր լայնածավալ http://www.lernu.net/ վեբկայք են այցելում օրական 125 000 անգամ, իսկԷսպերանտո wikipedia-ն օրական այցելում են ավելի քան 400 000 անգամ: 27.06.-03.07.2012,Երևան, Աբովյան 3 (AOKC) տեղի է ունենալու 2-րդ Միջազգային Էսպերանտո շաբաթը Հայաստանում միջոցառումը` «Գիրքը որպես մշակութային երկխոսության միջոց » թեմայով, նվիրված էսպերանտոյի 125 և հայ տպագիր գրքի 500 ամյակներին: URL: http://www.area.am; esperanto@area.am Հարգանքներով` Սուսաննա Բաղդասարյան Հայ Էսպերանտիստների միավուրում ՀԿ նախագահ
